USD
EUR
RUB

Մարեյը ևս հայտարարեց մրցաշրջանը վաղաժամ ավարտելու մասին

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը, ով ազդրի վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի բաց առաջնությանը, ընթացիկ մրցաշրջանում այլևս կորտ դուրս չգա։

-Ցավոք, չեմ կարող մասնակցել Պեկինի և Շանհայի առաջիկա մրցաշարերին և, ամենայն հավանականությամբ, Վիենայի և Փարիզի ամփոփիչ մրցաշարերին։ Պատճառն ազդրիս վնասվածքն է, որ արդեն մի քանի ամիս է՝ անհանգստացնում է ինձ։ Խորհրդակցելով բարձրակարգ մասնագետների հետ՝ ես և թիմիս ներկայացուցիչները որոշեցինք, որ ամենաճիշտ որոշումը երկարատև դադարն է։

Տարին անհաջող էր մի շարք պատճառներով, բայց ես համոզված եմ՝ երկարատև հանգիստը և վերականգնումը կօգնեն նոր մակարդակի հասնել և նոր մրցաշրջանում պայքարել «Մեծ Սաղավարտի» տիտղոսների համար։ 2018 թվականը կսկսեմ Բրիսբենի մրցաշարից և կպատրաստվեմ Ավստրալիայի բաց առաջնությանը։ Բացի այդ, անհամբերությամբ եմ սպասում Գլազգոյում Ռոջեր Ֆեդերերի հետ ցուցադրական խաղին։ Շատ եմ գնահատում այս շրջանում թիմիս և երկրպագուներիս աջակցությունը,- «Facebook»-ի իր պաշտոնական էջում գրել է Մարեյը։

Էնդի Մարեյը ATP վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակի արդեն չորրորդ ներկայացուցիչն է, ով ժամանակից շուտ ավարտում է մրցաշրջանը։  Ավելի վաղ Նովակ Ջոկովիչը ժամանակավոր դադար է վերցրել արմունկի վնասվածքը բուժելու համար, Կեի Նիսիկորին՝ ջլի, իսկ շվեյցարացի Ստեն Վավրինկան՝ ծնկի վիրահատության ենթարկվելու։

Լրահոս
«Յուվենտուսը» հաղթեց դերբիում, Դիբալան դուբլ ձևակերպեց (տեսանյութ) 2 ինքնագոլ + Սուարես․ «Բարսելոնան» 6-րդ հաղթանակը տոնեց (տեսանյութ) Արա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մոնթե Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր Ա Սերիա․ «Նապոլին» 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց (տեսանյութ) Լա լիգա․ «Մալագան» դրամատիկ պայքարում առաջին միավորը վաստակեց (տեսանյութ) Դորտմունդի «Բորուսսիան» ջախջախիչ հաղթանակ տոնեց, Օբամեյանգը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ) Արտագնա խաղում «Լիվերպուլը» հաղթեց «Լեսթերին» (տեսանյութ) «Պարի Սեն Ժերմենն» առաջին միավորները կորցրեց (տեսանյութ) Բանակայինների ԱԱ․ Հայ ըմբիշներն ավարտեցին ելույթները Սեբալյոսի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին» (տեսանյութ) «Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Քրիսթալ Փելասին» (տեսանյութ) ՄՅՈւ-ն նվազագույն հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ) «Չելսին» հաղթեց «Սթոք Սիթիին», Մորատան՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ) «Գանձասար-Կապանը» հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ) Եզրափակիչ. Կայացել է Արոնյան – Դին առաջին պարտիան (կատարված քայլեր) «Ռոման» հաղթեց «Ուդինեզեին», Էլ-Շարավին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ) Գոլառատ խաղում «Տոտենհեմը» հաղթեց «Վեսթ Հեմին» (տեսանյութ) «Ալավես» - «Ռեալ»․ հայտնի են մեկնարկային կազմերը «Ատլետիկոն» հաղթեց «Սևիլյային» և բարձրացավ երկրորդ հորիզոնական (տեսանյութ) «Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մեկնարկային կազմերը Գվարդիոլա. Ագուերոն գոլ խփելով է մահանալու Թոփ-5 առաջնություններ. Միայն մեկ թիմ գոլ բաց չի թողել Մոուրինյու. Մարսիա՞լը, չեմ կարող հարձակվողական ոճի 6 ֆուտբոլիստով խաղալ «Երևան Օփեն»-ում երկու առաջատար կա «Ռեալի» հետ խաղից առաջ «Ալավեսն» անվանի մարզիչ է գլխավորել Զիդան. Որոշել ենք ռիսկի չդիմել Մյուլեր. Արագությունում «Բավարիան» հետքայլ է կատարել «Բարսելոնայի» 4 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին. մարզչական որոշում Դարիո Սրնայի դոպինգ-թեստը դրական է եղել. նա դադարեցրել է կարիերան Յովետիչի գոլն ու Ֆալկաոյի դուբլը. չեմպիոնը հավասարվեց առաջատարին (տեսանյութ) «Բավարիան» կորցրել է երկու գոլի առավելությունը (տեսանյութ) Մարսելոյի վնասվածքը սպասվածից լուրջ է Նեյմարը վնասվածք է ստացել Հայ հեծանվորդը մասնակցում է աշխարհի առաջնությանը «L’Equipe». Ասենսիոն` աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, Ալին ու Մբապեն եռյակում են Տարվա լավագույն գոլի 10 թեկնածու. Մխիթարյանի «կարիճն» անտեսվել է (տեսանյութ) ՖԻՖԱ-ի «Տարվա մարզիչ» մրցանակի երեք թեկնածուները ՖԻՖԱ. Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման թեկնածուները Զիդան․ Հույս ունեմ՝ որդիս մեզ գոլ չի խփի Ինչպիսի՞ն է Խուան Մատան խաղադաշտից դուրս
website by Sargssyan