«Արարատ-2»-ի տնային մարզադաշտը փոխվել է

«Արարատ-2» իր տնային խաղերը այսուհետ անցկացնելու է Ձորաղբյուրի մարզաբազայում:

Հանդիպումները կայանալու են արհեստական խոտածածկով խաղադաշտում, – գրում է երևանցիների պաշտոնական կայքը:

Նշվում է, որ մարզադաշտը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հանձնաժողովի կողմից անցել է համապատասխան ստուգում և պատրաստ է խաղեր ընդունելու համար:

Ընթացիկ մրցաշրջանում «արծիվները» միակ տնային հանդիպումն անցկացրել են Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում