US Open. Դել Պոտրոն հաղթել է Ֆեդերերին, կիսաեզրափակչում` մեկ այլ զորեղ մրցակից (տեսանյութ)

ԱՄՆ-ի բաց առաջնությունում տեղի են ունեցել քառորդ եզրափակչի վերջին հանդիպումները: Անչափ հետաքրքիր պայքարում է անցել Ռոջեր Ֆեդերերի ու Խուան Մարտին Դել Պոտրոյի միջև հանդիպումը:

Մեկնարկային երկու սեթերում մրցակիցները մեկական հաղթանակ են տոնել: Կարևորագույն նշանակություն ունեցող երրորդ խաղափուլը թայ-բրեյքի է հասել, որում շվեյցարացին 4 սեթ-բոլ է ունեցել, սակայն չի օգտվել դրանցից, իսկ արգենտինացին առաջին իսկ հնարավորությունն օգտագործել է: Չորրորդ սեթում Դել Պոտրոն մրցակցի մեկ մատուցում է շահել, ինչը բավական է եղել հաղթանակի համար: Վերջնական հաշիվն է 7:5, 3:6, 7:6 (8), 6:4:

Կիսաեզրափակչում 28-ամյա թենիսիստը մրցելու է մեկ այլ զորեղ մրցակցի` Ռաֆայել Նադալի հետ: Իսպանացին քառորդ եզրափակչում ջախջախել է ռուս Անդրեյ Ռուբլյովին՝ (6:1, 6:2, 6:2):

Հետևեք մեզ նաև Telegram-ում