Ջերարդի գլխավորած թիմը լուրջ փորձության կենթարկվի

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը նոր նշանակում է ստացել: Անգլիացին դարձել է մերսիսայդցիների մինչև 19 տարեկան պատանիների թիմի գլխավոր մարզիչը,- հայտնում է «կարմիրների» պաշտոնական կայքը:

37-ամյա մասնագետի գլխավորած թիմը մասնակցելու է ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգային: Անգլիացիների հետ միևնույն խմբում են ընդգրկված Մոսկվայի «Սպարտակը», «Սևիլյան» ու «Մարիբորը»:

Հատկանշական է, որ Ջերարդը մարզում է նաև «Լիվերպուլի» Մ-18 թիմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում