Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացրել է իր նոր` շքեղ ավտոմեքենան (լուսանկար)

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է «Ֆերրարի F12 TDF» մակնիշի ավտոմեքենայի սեփականտեր:

Պորտուգալացին նոր ավտոմեքենայի լուսանկարը հրապարակել է «Instagram»-ի իր էջում և գրել. «Ժամանեց»:

«Ֆերրարի F12 TDF»-ի շարժիչը 780 ձիաուժ ունի: Առավելագույնը զարգացնում է 340 կմ/ժ արագություն: 100 կմ/ժ արագությանը հասնում է 2,9 վայրկյանում:

Նշենք, որ իտալական մակնիշի այդ ավտոմեքենան աշխարհում խիստ սակավաթիվ է: Նրա շուկայական գինը մոտ 550 հազար դոլար է: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում