10 տարվա որակազրկում` մրցավարին հարվածելու համար (տեսանյութ)
08/09/2017 18:14
Նմանատիպ
Ռեգբիստ Մարկ Մեաֆուան մրցավարին հարվածելու համար 10 տարով որակազրկվել է,- հայտնում է stuff.co.nz-ը:
19-ամյա մրցավար Նիկլաս Գալը հանդիպումներից մեկի ժամանակ որոշել է խաղադաշտից հեռացնել Մեաֆուային: Ավստրալացին վիճաբանություն է սկսել մրցավարի հետ, որի ընթացքում, երբ կրքերը հանդարտվել էին, հարվածել է մրցավարի դեմքին: Վերջինս քիչ է մնացել ընկնի խոտի վրա, սակայն վնասվածք չի ստացել:
Միջադեպի քննության ժամանակ Մեաֆուան իրեն մեղավոր է ճանաչել և ներողութուն է խնդրել մրցավարից, սակայն Նյուքասլի ու Հանթերի ռեգբիի ֆեդերացիաները որոշել են 18-ամյա մարզիկին որակազրկել 10 տարով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում