«Սամպդորիա» – «Ռոմա» խաղը հետաձգվել է

Իտալիայի առաջնության երրորդ տուրի՝ «Սամպդորիա» – «Ռոմա» հանդիպումը անորոշ ժամկետով հետաձգվել է: Այդ մասին հայտնում է «գայլերի» պաշտոնական կայքը:

Ա Սերիայի ղեկավարությունը նման որոշում է կայացրել Ճենովա քաղաքում եղանակային ծանր պայմանների պատճառով հայտարարված նարնջագույն մակարդակի (իրական վտանգի հավանականություն, որը կարող է մարդկանց մահվան պատճառ դառնալ) իրավիճակից ելնելով:

«Սամպդորիա» – «Ռոմա» մրցավեճը նախանշված էր սեպտեմբերի 9-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում