«Բանանցի» հետաքրքիր համալրումը (լուսանկարներ)

«Բանանցը» տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ պայմանագիր է ստորագրել 23-ամյա Վալմերսոն Գարսիա Պրայայի հետ: Այդ մասին հայտնում է երևանցիների պաշտոնական կայքը: Գործարքի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Բրազիլացին նախորդ մրցաշրջանն անցկացրեց «Գանձասար-Կապանի» կազմում և համարվում էր թիմի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: 

«Վալմերսոնին լավ ճանաչում ենք, քանի որ նախորդ մրցաշրջանում խաղացել է «Գանձասար-Կապանում»: Ինձ շատ է դուր գալիս իր ոճը: Հարձակման գծում բավական սուր է և կարողանում է նաև եզրափակել գրոհները: Մեզ անհրաժեշտ էր նման արագ և տեխնիկապես հագեցած ֆուտբոլիստ: Կարևոր է նաև այն, որ Վալմերսոնը հարմարված է Հայաստանի առաջնությանը»,- նշել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

Վալմերսոնը նախորդ մրցաշրջանում «Գանձասար-Կապանի» կազմում դարձել է Հայաստանի առաջնության արծաթե մրցանակակիր՝ մասնակցելով 24 հանդիպման և դառնալով 5 գոլի հեղինակ: Մինչ այդ նա խաղացել է բրազիլական «Լուվերդենսե», «Գուարատինգետա», «Մարիլա» և այլ ակումբներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում