ԱԱ. Ազատոճային չորս ըմբիշներ դուրս մնացին մեդալի համար պայքարից

Աթենքում ընթացող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում պայքարը սկսել են ազատոճայինները։ 50 կգ, 58 կգ, 69 կգ, 85 կգ քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչներն անհաջող են հանդես եկել։

Գենիկ Ասատրյանը (50 կգ) որակավորման փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցիչ Ակբար Կուրբանովին։ Սերոբ Սերոբյանը (58 կգ) նույնպես պարտվել է իր առաջին գոտեմարտում՝ որակավորման փուլում զիջելով ղրղզ Տալգատ Տինչտինբեկովին։ 

Դավիթ Գևորգյանը (69 կգ) 1/8 եզրափակչում փայլուն հաղթանակ է տարել վրացի Բագրատի Գագնիձեի նկատմամբ, սակայն 1/4 եզրափակչում պարտվել է իրանցի Մոհամադ Նոխոդիլարիմիին և դուրս մնացել պայքարից։ Կամո Հակոբջանյանը (85 կգ) որակավորման փուլում առավելության է հասել հույն Ստիլիանոս Ստամատիսի նկատմամբ, բայց հաջորդ գոտեմարտում պարտվել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սանդեպ Մանին։

Աղբյուր՝ ՀԱՕԿ լրատվական

Հետևեք մեզ նաև Telegram-ում