«Բանանցը» կամային հաղթանակ տոնեց «Արարատի» նկատմամբ (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հինգերորդ տուրի խաղային երկրորդ օրը կայացավ «Արարատ» – «Բանանց» հանդիպումը։

Հաշիվը բացվեց 32-րդ րոպեին, երբ 11-մետրանոցի դիպուկ իրացմամբ «Արարատին» առաջ մղեց Անդրանիկ Քոչարյանը։ 47-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը վերականգնեց հավասարությունը, իսկ հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեց Վահագն Այվազյանը։

Սա ընթացիկ առաջնությունում «Բանանցի» առաջին հաղթանակն էր․ այժմ թիմն ունի 6 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Արարատը» մնաց 4 միավորով հինգերորդ տեղում։

“>

“>

Հետևեք մեզ նաև Telegram-ում