«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Բորնմուտին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Բորնմուտի» նկատմամբ։

Արսեն Վենգերի սաները 3 անպատասխան գնդակ խփեցին․ դուբլի հեղինակ դարձավ Դենի Ուելբեքը, մեկ անգամ էլ Ուելբեքի փոխանցումից հետո աչքի ընկավ Ալեքսանդր Լյակազետը։

Այս հաղթանակից հետո «զինագործներն» ունեն 6 միավոր, իսկ «Բորնմուտը» դեռ միավոր չի վաստակել։

Անգլիայի Պրեմիեր լիգա, չորրորդ տուր

«Արսենալ» – «Բորնմուտ»՝ 3։0
Գոլերը՝ Ուելբեք 6՛, 50՛, Լյակազետ 27՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում