«Բավարիան» պարտվեց «Հոֆենհայմին», «Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Ֆրայբուրգի» հետ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության երրորդ տուրում «Բավարիան» պարտվեց «Հոֆենհայմին»։ «Ռայն Նեկար Արենայում» կայացած խաղում դաշտի տերերը երկու անպատասխան գոլ խփեցին․ 27-րդ րոպեին Մարկ Ուտը բացեց հաշիվը, իսկ 51-րդ րոպեին դուբլ ձևակերպեց։

Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմն» ունի 7 միավոր, իսկ «Բավարիան» մնաց 6 միավորով։

Արտագնա հանդիպում անցկացրեց նաև Դորտմունդի «Բորուսսիան»։ Դորտմունդցիները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին «Ֆրայբուրգի» հետ։ Այժմ «Բորուսսիան» ունի 7 միավոր, իսկ «Ֆրայբուրգը»՝ 2։

Հետևեք մեզ նաև Telegram-ում