Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը առաջին պարտիայում հաղթեց Մաքսիմ Մատլակովին

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը առաջին պարտիայում հաղթեց Մաքսիմ Մատլակովին

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է պայքարն աշխարհի գավաթի խաղարկությունում։

Երրորդ շրջանի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Մատլակովի նկատմամբ: Վաղը կայանալիք երկրորդ դասական պարտիայում Արոնյանը կխաղա սև խաղաքարերով:

Երրորդ շրջանում գրանցվեց անակնկալ՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սպիտակ խաղաքարերով պարտվեց Չինաստանը ներկայացնող Բու Քսիանջիին: Վաղը կայանալիք երկրորդ պարտիայում Կարլսենը պետք է սևերով հաղթանակ տանի, որպեսզի մրցախաղը տեղափոխի թայ-բրեյք: 

Աշխարհի գավաթի խաղարկություննն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում է 128 շախմատիստ: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1.600.000 ԱՄՆ դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում