USD
EUR
RUB

ԵԱ․ Հայ պատանի շախմատիստները պայքարում են մեդալների համար

 
 

Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում ավարտվել են հինգերորդ տուրի պարտիաները:

Հինգերորդ տուրից հետո մինչև 16 տարեկանների խմբում հանդես եկող Արամ Հակոբյանը 4.5 միավորով գլխավորում է այդ ենթախմբի մրցաշարային աղյուսակը: Մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը և Կոնստանտին Յայլոյանը իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 2-8-րդ հորիզոնականները: Մամիկոն Ղարիբյանը մինչև 14 տարեկան տղաների ենթախմբում վաստակել է 4 միավոր և մրցաշարի 4 առաջատարներին զիջում է կես միավոր: Մինչև 10 տարեկանների առաջնությունում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը ունի 4 միավոր և մրցաշարի առաջատարից հետ է մնում մեկ միավորով: Մինչև 8 տարեկանների առաջնությունում Ալբերտո Աթոյանը և Գագիկ Նավոյանը ունեն 4-ական միավոր և երկու առաջատարներին զիջում են մեկ միավոր:

Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սոնա Ասատրյանը և Մարիամ Ավետիսյանը իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 2-6-րդ հորիզոնականները: Մինչև 16 տարեկան աղջիկների ենթախմբում Աննա Սարգսյանը 4 միավորով կիսում է 2-8-րդ հորիզոնականները: Մինչև 14 տարեկան աղջիկների ենթախմբում Մարիամ Մկրտչյանը վաստակել է 4 միավոր և մրցաշարի առաջատարից հետ է մեկ միավորով: Մինչև 10 տարեկանների ենթախմբում հանդես եկող Անահիտ Մուրադյանը 4 միավորով կիսում է 3-14-րդ հորիզոնականները: Մինչև 8 տարեկանների առաջնությունում Անահիտ Մկրտչյանը 4 միավորով կիսում է 3-7-րդ հորիզոնականները:

Ընդհանուր առմամբ առաջնության 12 ենթախմբերից տասում հայ պատանիները պայքարում են մեդալների համար:

Աղբյուր՝ ՀՇՖ պաշտոնական կայք

Լրահոս
«Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետ Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտ»-ի հիմնական մրցակիցները Ֆավորիտ Բելգիան հաղթեց Պանամային. G խումբ Շվեդիան նվազագույն հաշվով հաղթեց Հարավային Կորեային. F խումբ Ծանրամարտի Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկանցի Աբովյանում Դպրոցական ըմբիշները ևս երեք մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում Ֆեդերերն առաջինն է աշխարհում ԱԱ-2018․ Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային (տեսանյութ) ԱԱ-2018․ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան մեկնարկեց պարտությամբ (տեսանյութ) Դանիան նվազագույն հաշվով հաղթեց Պերուին. C խումբ Մենք արժանի էինք հաղթանակի. Մեսսի Յոահիմ Լյովը հույս ունի հաղթել Մեքսիկայի թիմին Արգենտինա-Իսլանդիա խաղի մեկնարկային կազմերը հայտնի են Ֆրանսիան հաղթեց Ավստրալիային. C խումբ Պորտուգալիան և Իսպանիան հաղթողին չորոշեցին, Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ) Բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ Բասկետբոլի հավաքականը կմրցի Սիրիայի թիմի հետ Մարմնամարզության Հայաստանի բացարձակ չեմպիոնը Արթուր Դավթյանն է Լևոն Արոնյանն արագ շախմատում երկրորդն է. «Grand chess tour» Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը Լևոն Արոնյանը երկրորդն է 6 տուրից հետո Իսպանիայի հավաքականը մունդիալի ընթացքում կմարզի Ֆերնանդո Հիեռոն «Ալաշկերտ»-ն ավարտել է առաջին հավաքը Ինֆանտինոն կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրություններում Մեսսին և դի Մարիան վերսկսել են մարզումները Արգենտինայի ազգային թիմի հետ Ընտրվեց ըմբշամարտի ֆեդերացիայի նոր նախագահ Շախմատի տանը կայացավ Հայաստանի ակումբային առաջնության 5-րդ տուրը Լևոն Արոնյանը «Grand Chess Tour»-ում կիսում է 2-3 տեղերը Ծանրամարտի Հայաստանի թիմերի որակազրկումը կասեցվել է «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրեյ Տալալաևը Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Անդրե Սփայթ Մկրտչյանը կարող է հանդես գալ NBA-ում Լևոն Արոնյանը մեկնարկում է «Grand Chess Tour»-ում Արազ Օզբիլիսը վերադարձել է Թուրքիա Հովհաննես Համբարձումյանը հեռացել է «Վարդար»-ից Ֆուտբոլ խաղում են ոչ թե մարմնով, ոչ թե ոտքերով, այլ`գլխով. Մխիթարյան Հենրիխ Մխիթարյանն ունի մունդիալի 3 ֆավորիտ թիմ 5 ֆուտբոլիստ հեռացել է «Բանանց»-ից Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականն արդեն Սոչիում է Ըմբիշներ Գևորգ Մխեյանը և Հովհաննես Մխիթարյանը դարձել են Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ Մեկնարկեց Հայաստանի ակումբային առաջնության եզրափակիչ մրցաշարը
website by Sargssyan