Ջերարդ. Ատում էի Նևիլին ու Ֆերդինանդին, բայց հավաքականում ձևացնում էի, որ այդպես չէ

Ջերարդ. Ատում էի Նևիլին ու Ֆերդինանդին, բայց հավաքականում ձևացնում էի, որ այդպես չէ

«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը «Manchester Evening News»-ի հետ զրույցում պատմել է, թե ֆուտբոլիստի կարիերայի ժամանակ ինչպես է վերաբերվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպաններ Ռիո Ֆերդինանդին ու Գարի Նևինին:

«Երբ մարզադաշտի թունելում հայտնվում էի Ռիոյի ու Գարիի առջև, մտածում էի ամեն ինչ անել նրանց հաղթելու համար: Այո, մեր հարաբերություններում նաև ատելություն կար: Երբ Անգլիայի հավաքականում հանդիպում էինք, ձևացնում էի, որ նրանք ինձ դուր են գալիս: Բայց երբ ավարտվեցին մեր կարիերաները, սկսեցինք իսկապես ընկերություն անել:

Ռիոյի նկատմամբ միայն հարգանք եմ տածում: Ինձ դուր է գալիս հեռուստատեսությունում նրա հետ աշխատելը»,- ասել է անգլիացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում