Ֆրանկ դե Բուրը պաշտոնանկ է արվել. հայտնի է նրան փոխարինողը

Ֆրանկ դե Բուրը պաշտոնանկ է արվել. հայտնի է նրան փոխարինողը

«Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հեռացվել է իր պաշտոնից: Այդ մասին հայտնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:

ԱՊԼ-ի մեկնարկային 4 հանդիպումներում հոլանդացու գլխավորությամբ «արծիվները» նույնքան պարտություն են կրել և եզրափակում են մրցաշարային աղյուսակը: Հատկանշական է, որ լոնդոնցիները ոչ մի գոլ չեն հեղինակել ու 7 գնդակ բաց թողել:

Միաժամանակ skysports.com-ը հայտնում է, որ 47-ամյա մասնագետին փոխարինելու է Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Ռոյ Հոջսոնը: 70-ամյա մասնագետի նշանակման մասին կհայտարարվի առաջիկա 24 ժամվա ընթացքում:

Հոջսոնը Անգլիայի հավաքականի մարզչի պաշտոնից հրաժարական էր տվել Եվրո-2016-ից հետո: Այս ընթացքում նա ոչ մի տեղ չի աշխատել:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի սկզբում Դե Բուրը պաշտոնանկ էր արվել նաև «Ինտերից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում