Ազար. Ժամանակն է հաղթել Չեմպիոնների լիգան

Ազար. Ժամանակն է հաղթել Չեմպիոնների լիգան

«Չելսիի» եզրային հարձակվող Էդեն Ազարը հայտարարել է, որ լոնդոնյան թիմը պատրաստ է Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալուն:

«Ես արդեն դարձել եմ Անգլիայի ու Ֆրանսիայի չեմպիոն և մեծագույն ֆուտբոլիստների պես ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների լիգայում: Կարծում եմ` ժամանակն է, որ «Չելսին» հաղթի այդ մրցաշարում: Մենք լավ թիմ ունենք, լավ մարզիչ ու պատրաստ ենք այդ քայլին:

Այս մրցաշրջանում այլ կերպ է լինելու, ստիպված ենք երկու ճակատով խաղալ, բայց լավ ֆուտբոլիստներ շատ ունենք. եթե մեկը հոգնի, նրան փոխարինող կգտնվի: Պրոֆեսիոնալներ ենք, նման իրավիճակները մեզ ծանոթ են: Բացի այդ, մեր մարզիչը մեծ փորձ ունի, այդ թվում Չեմպիոնների լիգայում»,- բելգիացու խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Հիշեցնենք, որ լոնդոնցիները Չեմպիոնների լիգայի հաղթող են դարձել միայն մեկ անգամ` 2011-2012թթ. մրցաշրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում