Լա լիգա. Խոակինը լավագույն եռյակում է Մեսսիի ու Ռոնալդուի հետ

Լա լիգա. Խոակինը լավագույն եռյակում է Մեսսիի ու Ռոնալդուի հետ

«Բետիսի» կիսապաշտպան Խոակին Սանչեսը գոլային փոխանցում է կատարել Իսպանիայի առաջնության երրորդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում (1:3):

«Opta»-ն հայտնում է, որ 36-ամյա իսպանացու համար այդ «ասիստը» 80-րդն էր Լա լիգայի խաղարկություններում: Պրիմերայի ներկայիս ֆուտբոլիստների հաշվարկում դա երրորդ ցուցանիշն է:

Առաջատարներն են «Բարսելոնայի» ու «Ռեալի» հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն: Արգենտինացին 137 գոլային փոխանցում է կատարել, իսկ պորտուգալացին` 82:

Հետևեք մեզ նաև Telegram-ում