Վնասվածքների համաճարակ. «Բորուսսիայի» ավագը բաց կթողնի 6 շաբաթ

Վնասվածքների համաճարակ. «Բորուսսիայի» ավագը բաց կթողնի 6 շաբաթ

Դորտմունդի «Բորուսսիայում» վնասվածքների համաճարակը շարունակում է: Բունդեսլիգայի երրորդ տուրի՝ «Ֆրայբուրգի» հետ արտագնա խաղում վնասվածք են ստացել ևս երկու ֆուտբոլիստներ` Մարսել Շմելցերն ու Մարկ Բարտրան: Երկուսն էլ առաջին խաղակեսում փոխարինվել են:

Ռուրյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի ավագը` 29-ամյա գերմանացին ոտնաթաթի կապանների պատռման պատճառով բաց կթողնի 6 շաբաթ: Շմելցերն ամռանը ոտնաթաթի մեկ այլ վնասվածքի պատճառով արդեն 1 ամիսով շարքից դուրս էր մնացել: Բարտրայի վերաբերյալ դեռ տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով դորտմունդցիների կազմից ներկայումս բացակայում են Մարկո Ռոյսը, Անդրե Շյուրլեն, Սեբաստիան Ռոդեն, Ռաֆայել Գերեյրուն և Էրիկ Դուրմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում