Հույները պարգևատրել են Ռոման Ամոյանին

Հույները պարգևատրել են Ռոման Ամոյանին

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի բազմակի մրցանակակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն հունահռոմեական ըմբիշ Ռոման Ամոյանը արժանացել է հատուկ մրցանակի: Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից:

Հունաստանի ըմբշամարտի ֆեդերացիան Ամոյանին պարգևատրել է սպորտում ունեցած ավանդի և մարզական բարձր նվաճումների համար: Անվանի մարզիկը պատվավոր հյուր էր Աթենքում կայացած ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում