«Բարսելոնա» – «Յուվենտուս». Թուրինցիների կադրային խնդիրները շարունակվում են

«Բարսելոնա» – «Յուվենտուս». Թուրինցիների կադրային խնդիրները շարունակվում են

«Յուվենտուսը» շարունակում է կորուստներ ունենալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Բարսելոնայի» հետ արտագնա խաղից առաջ:

Թուրինցիների պաշտոնական կայքը հայտնում է, որ վնասվածքներից չեն հասցրել ապաքինվել կենտրոնական պաշտպան Ջորջիո Կյելինին ու հարձակվող Մարիո Մանջուկիչը: Իտալացին վնասվածք է ստացել հավաքականի կազմում, իսկ խորվաթը` Ա Սերիայի երրորդ տուրի՝ «Կիևոյի» դեմ մրցավեճում (3:0):

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ծեր սինյորայի» կազմում նույն պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Սամի Խեդիրան, Կլաուդիո Մարկիզիոն և Բենեդիկտ Հյովեդեսը, ինչպես նաև որակազրկված Խուան Կուադրադոն:

«Բարսելոնա» – «Յուվենտուս» խաղը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում