Ռոնալդուի` Անգլիա վերադառնալու ցանկության մասին խոսքերի ապացույցը (տեսանյութ)

Ռոնալդուի` Անգլիա վերադառնալու ցանկության մասին խոսքերի ապացույցը (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարկային վճարումներից խուսափելու գործով դատական նիստի տեսանյութը: Դատավարությունը տեղի է ունեցել հուլիսի 31-ին:

«Marca» պարբերականն օգոստոսի սկբին գրել էր, որ պորտուգալացին նիստի ժամանակ հայտարարել է Անգլիա վերադառնալու ցանկության մասին. «Երբեք խնդիրներ չեմ ունեցել Անգլիայում, այդ պատճառով ցանկանում եմ վերադառնալ այնտեղ»:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2003-2009թթ. ընթացքում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

32-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է 14,7 միլիոն եվրոյի հարկերից խուսափելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում