WTA. Ամսվա լավագույն հարվածները (տեսանյութ)

WTA. Ամսվա լավագույն հարվածները (տեսանյութ)

Պրոֆեսիոնալ թենիսիստուհիների միջազգային ասոցիացիան (WTA) հրապարակել է այն թենիսիստուհիների անունները, որոնք հավակնում են «Ամսվա հարված» մրցանակին։

Օգոստոսի ամսվա լավագույն հարվածների ցանկում են ընդգրկվել ռուս թենիսիստուհի Դարյա Կասատկինայի, Չեխիայի ներկայացուցիչ Լյուս Շաֆարժովայի, ամերիկուհի Մեդիսոն Քիսի, ուկրաինուհի Էլինա Սվիտոլանյի, ռումինուհի Սիմոնա Հալեպի և Լեհաստանի ներկայացուցիչ Ագնեշկա Ռադվանսկայի հարվածները։

Քվեարկությանը հնարավոր է մասնակցել WTA-ի պաշտոնական կայքում՝ այս հղմամբ։ Արդյունքներն ամփոփվելու են սեպտեմբերի 15-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում