Ասենսիո․ «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորություն եմ ունեցել

Ասենսիո․ «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորություն եմ ունեցել

«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն պատմել է, որ նախքան մադրիդյան ակումբ տեղափոխությունը «Բարսելոնայի» կազմը համալրելու հնարավորություն է ունեցել։

-Ես «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորություն եմ ունեցել, սակայն նախքան «Ռեալ» տեղափոխվելը։ Այժմ հպարտ եմ, որ խաղում եմ «Ռեալում»։ Հպարտ եմ ոչ միայն թիմի անվան համար, այլ այն ամենի, ինչ ակումբն արել է ինձ համար,- Ասենսիոյի խոսքը փոխանցում է «Cope»-ն։

Ասենսիոն նաև խոսել է Նեյմարի՝ «Բարսելոնայից» «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխության մասին․

-Մենք զարմացել էինք Նեյմարի տեղափոխությունից։ Նա կարևոր ֆուտբոլիստ է, և փոքր-ինչ տարօրինակ է, որ «Բարսելոնայում» չկարողացան պահել նրան։ Ամեն դեպքում, դա նրանց գործն է,- ասել է Մարկոն։

Հիշեցնենք, որ 21-ամյա Ասենսիոն «Ռեալում» հանդես է գալիս 2015 թվականից։ Մինչ այդ նա խաղացել է «Մալյորկայում» և «Էսպանյոլում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում