Մոուրինյու․ Առանց Ֆելայինիի ինձ թույլ եմ զգում

Մոուրինյու․ Առանց Ֆելայինիի ինձ թույլ եմ զգում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հույս է հայտնել, որ կիսապաշտպան Մարուան Ֆելայինին կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Բազելի» հետ հանդիպմանը։ Բելգիացի ֆուտբոլիստի մասնակցությունը հարցականի տակ է վնասվածքի պատճառով։

-Ֆելայինին ինձ համար կարևոր ֆուտբոլիստ է։ Շատ ավելի կարևոր, քան դուք կարող եք պատկերացնել։ Առանց Ֆելայինիի ինձ թույլ եմ զգում, և կարևոր չէ՝ նա խաղադաշտո՞ւմ է, թե՞ պահեստայինների նստարանին։ Եթե Մարուանն իրեն լավ զգա, նրան կհայտավորեմ խաղին, քանի որ նա մեզ պետք է,- Մոուրինյուի խոսքը փոխանցում է «Goal.com»-ը։

Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բազել» (А խումբ) հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում