Հայտնի է` որքան է կազմելու Բենզեմայի հրաժարագինը

Հայտնի է` որքան է կազմելու Բենզեմայի հրաժարագինը

Մադրիդի «Ռեալն» ու թիմի հարձակվող Կարիմ Բենզեման նոր պայմանագիր են կնքելու, որի մանրամասները հայտնի են դարձել «France Football»-ին:

Համաձայնագիրը նախատեսված է լինելու մինչև 2021 թվականի հուլիսը: Ֆրանսիացու հրաժարագինը կազմելու է 1 միլիարդ եվրո: Գործարքի մասին պաշտոնապես հայտարարվելու է առաջիկա օրերին:

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը «սերուցքայինների» կազմում է հանդես գալիս 2009 թվականից: Այս ընթացքում անցկացրած 247 խաղում նա 122 գոլ է խփել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում