ՉԼ․ «Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

ՉԼ․ «Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 2017-18թթ․ խաղարկության խմբային փուլի մեկնարկային օրը կայացավ առաջին տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Բարսելոնան» հյուրընկալեց «Յուվենտուսին»:

Հավասար պայքարում անցած առաջին կեսի վերջին րոպեին Լիոնել Մեսսին «պատ» խաղարկեց Լուիս Սուրաեսի հետ և դիպուկ հարվածով գրավեց Ջանլուիջի Բուֆֆոնի դարպասի հեռավոր անկյունը: Իտալացի դարպասապահի դեմ միայն 4-րդ խաղում արգենտիացին կարողացավ գոլի հեղինակ դառնալ։

Երկրորդ կեսի սկզբում (56-րդ րոպե) «բլաուգրանան» զարգացրեց հաջողությունը: Բազմաքայլ, գեղեցիկ կոմբիանցիայից հետո Մեսսին ներխուժեց տուգանային հրապարակ, փոխանցում կատարեց կենտրոն, որտեղ պաշտպանի հետ մղած գնդակին առաջինը հասավ Իվան Ռակիտիչը և ռմբահարեց դարպասը:

69-րդ րոպեին կրկին փայլեց Մեսսին: 30-ամյա ֆուտբոլիստը, փոխանցում ստանալով հիասքանչ հանդիպում անցկացրած Ինյեստայից, շրջանցեց երկու խաղացողի և միջին 15 մետրից կատարած հարվածով շանս չտվեց Բուֆֆոնին:

«Բարսելոնան» հաղթեց 3:0 հաշվով և ռևանշի հասավ թուրինցիների նկատմամբ, որոնց զիջել էր նախորդ խաղարկության քառորդ եզրափակչում:

D խմբի մյուս խաղում «Սպորտինգը» հյուրընկալվելիս հաղթեց «Օլիմպիակոսին»: Առաջին կեսում հույների պաշտպանությունը սարսափելի տեսք ուներ, ինչից մեկական անգամ օգտվեցին Սեյդու Դումբիան (2), Ժելսոն Մարտինշը (13) և Բրունո Ֆերնանդեշը (43):  Միայն հանդիպման վերջում «Օլիմպիակոսը» կարողացավ հակահարված գտնել և 2 գոլ խփել․ 89 ու 90+3 րոպեներին աչքի է ընկել Ֆելիպե Պեդրոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում