«Ման․ Յունայթեդը» հաղթանակով վերադարձավ Չեմպիոնների լիգա (տեսանյութ)

«Ման․ Յունայթեդը» հաղթանակով վերադարձավ Չեմպիոնների լիգա (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2017-18թթ․ խաղարկությունում։ Խմբային փուլի առաջին տուրում «կարմիր սատանաները» հյուրընկալեցին «Բազելին» և առավելության հասան 3։0 հաշվով․ մեկական գոլ խփեցին Մարուան Ֆելայինին, Ռոմելու Լուկակուն և Մարկուս Ռաշֆորդը։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր և առանց փոխարինման մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

A խմբում զուգահեռաբար ընթանում էր «Բենֆիկա» – ԲԿՄԱ հանդիպումը, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։1։ 50-րդ րոպեին Հարիս Սեֆերովիչն առաջ մղեց դաշտի տերերին, 13 րոպե անց Վիտինյոն 11-մետրանոց նշակետից վերականգնեց հավասարությունը, իսկ հաղթական գոլը 71-րդ րոպեին խփեց Տիմուր Ժամալետդինովը։

Հավելենք, որ սեպտեմբերի 27-ին կայանալիք երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելու է ԲԿՄԱ-ին, իսկ «Բազելը» խաղալու է «Բենֆիկայի» հետ։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր
A խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Բազել»՝ 3։0
Գոլերը՝ Ֆելայինի 35՛, Լուկակու 54՛, Ռաշֆորդ 84՛

«Բենֆիկա» – ԲԿՄԱ՝ 1։2
Գոլերը՝ Սեֆերովիչ 50՛ – Վիտինյո 63՛ / 11-մետրանոց, Տիմուր 71՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում