Հայտնի են Պոգբայի ապաքինման մոտավոր ժամկետները

Հայտնի են Պոգբայի ապաքինման մոտավոր ժամկետները

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի վնասվածքի մասին, որը նա ստացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բազելի» հետ տնային խաղում (3:0): Ֆրանսիացին փոխարինվել է 19-րդ րոպեին:

«Հստակ չգիտեմ` նա որքան բաց կթողնի: Իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ շարք վերադառնալու համար Պոգբային կպահանջվի մի քանի շաբաթ»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ առաջիկա երեք շաբաթների ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցելու է «Էվերթոնի», «Բերթոնի», «Սաութհեմփթոնի», ԲԿՄԱ-ի ու «Քրիսթալ Փելասի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում