Մխիթարյանի գործողությունները «Բազելի» հետ խաղում (վիճակագրություն, տեսանյութ)

Մխիթարյանի գործողությունները «Բազելի» հետ խաղում (վիճակագրություն, տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:0 հաշվով հաղթեց «Բազելին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական թիմի մեկնարկային կազմում էր: Whoscored.com կայքը ներկայացրել է շվեյցարական թիմի դեմ մրցավեճում հայ ֆուտբոլիստի անհատական վիճակագրությունը:

Խաղի ընթացքում Հենրիխը 3 հարված է կատարել, որոնցից մեկն ընթացել է դարպասին, մյուսը շեղ է եղել, իսկ երրորդը արգելափակվել է պաշտպանների կողմից:

Մխիթարյանը 54 փոխանցում է կատարել, որոնցից 46-ը դիպուկ է եղել, իսկ 2-ը թիմակիցներին հարվածային դիրք է դուրս բերել: Խաբքերի տեսանկյունից կիսապաշտպանի համար անհաջող խաղ է եղել, քանի որ նա 4 անգամ մրցակիցներին շրջանցելու փորձ է կատարել, սակայն միայն մեկն է հաջողվել:

Պաշտպանության գործողություններում հայ ֆուտբոլիստը լավ է գործել: Նա 5 անգամ բարդ իրավիճակներում կարողացել է գնդակը փրկել իր թիմի համար:

Ներկայացնում ենք նաև «Բազելի» դեմ մրցավեճում Մխիթարյանի մասնակցությամբ բոլոր դրվագների տեսանյութը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում