Պաշտոնական. «Ռեալն» ու Մարսելոն նոր պայմանագիր են կնքել

Պաշտոնական. «Ռեալն» ու Մարսելոն նոր պայմանագիր են կնքել

Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Մարսելոն կշարունակի ելույթներն ակումբի կազմում:

«Սերուցքայինների» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ բրազիլացու հետ նոր պայմանագիր է ստորագրվել: Համաձայնագաիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:

Գործարքի մանրամասները չեն հաղորդվում: Այդ կապակցությամբ` վաղը 29-ամյա ֆուտբոլիստն հատուկ մամուլի ասուլիս է տալու:

Հիշեցնենք, որ Մարսելոն մադրիդցիների կազմում է հանդես գալիս 2007 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում