Գյումրիում կայացել է Հայաստանի գավաթի առաջին խաղը (տեսանյութ)
13/09/2017 17:58
Նմանատիպ
Հայաստանի գավաթի 2017-18թթ. խաղարկությունը մեկնարկել է Գյումրիում, որտեղ հանդիպել են «Շիրակն» ու «Արարատը»:
Հաշիվը բացվել է 12-րդ րոպեին, երբ ձախ եզրից կատարած փոխանցմանն առաջինն է հասել Մուսա Բակայոկոն ու մեկ հպումով գրավել է հյուրերի դարպասը:
Երևանցիները պատասխանել են 61-րդ րոպեին: Ռաֆայել Սաֆարյանը հեռահար, գեղեցիկ հարվածով վերականգնել է հաշվի հավասարակշռությունը:
«Արարատի» գոլը 1:27:54-ից
Պատասխան հանդիպումը կանկացվի հոկտոմբերի 25-ին` Երևանում:
Հիշեցնենք, որ «Շիրակը» գործող գավաթակիրն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում