Ռոյ Հոջսոնը նշանակվել է ԱՊԼ-ի թիմի գլխավոր մարզիչ (լուսանկար)

Ռոյ Հոջսոնը նշանակվել է ԱՊԼ-ի թիմի գլխավոր մարզիչ (լուսանկար)

Անգլիայի հավաքականը նախկինում գլխավորող Ռոյ Հոջսոնը վերադարձել է մարզչական աշխատանքին: 70-ամյա մասնագետը նշանակվել է «Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչ,- գրում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:

Անգլիացու հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր: «Արծիվների» կազմում նա դառնալու է պաշտոնանկ արված Ֆրանկ դե Բուրի փոխարինողը:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ում Անգլիայի ընտրանու անհաջող ելույթից հետո Ռոյ Հոջսոնը մարզչական կարիերայում դադար էր վերցրել:

ԱՊԼ-ի մեկնարկային 4 հանդիպումներում «Քրիսթալ Փելասը» պարտվել է և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում