Մարսելոն որակազրկվել է մրցակցին միտումնավոր հարվածելու համար (տեսանյութ)

Մարսելոն որակազրկվել է մրցակցին միտումնավոր հարվածելու համար (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության կարգապահական կոմիտեն որոշել է որակազրկել «Ռեալի» պաշտպան Մարսելոյին: Նա բաց կթողնի իր թիմի առաջիկա երկու խաղերը,- գրում է as.com-ը:

Պրիմերայի երրորդ տուրի՝ «Լևանտեի» հետ հանդիպման (1:1) ժամանակ բրազիլացին ընկած վիճակում միտումնավոր հարվածել է վալենսիացիների կիսապաշտպան Ջեֆերսոն Լերմային: Այդ դրվագի համար 29-ամյա ֆուտբոլիստը կարմիր քարտի էր արժանցել: Մարսելոյի պահվածքը գնահատվել է կոպիտ, բայց առանց հետագա ծանր հետևանքների: Նման դեպքերի համար նախատեսված է 1-3 խաղի որակազրկում:

Այսպիսով, բրազիլացին բաց կթողնի Լա լիգայի` «Ռեալ Սոսյեդադի» ու «Բետիսի» հետ հանդիպումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում