«Մանչեսթեր Սիթին» չնկատեց «Ֆեյենորդին», «Նապոլին» պարտվեց Ուկրաինայում (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» չնկատեց «Ֆեյենորդին», «Նապոլին» պարտվեց Ուկրաինայում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի F խմբում գլխավոր ֆավորիտ համարվող «Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է համոզիչ հաղթանակով:

Առաջին տուրում «քաղաքայինները» հյուրընկալվել են Հոլանդիայի չեմպիոն «Ֆեյենորդին» ու արդեն առաջին կեսում գործնականում լուծել են հաղթողի հարցը: Մեկական անգամ աչքի են ընկել Ջոն Սթոունզը (2-րդ րոպե), Սերխիո Ագուերոն (10) և Գաբրել Ժեզուսը (25):

Երկրորդ կեսում ևս մեկ գոլ է հեղինակել կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունզը (63), ով կրկին գլխի դիպուկ հարված է կատարել: Գրանցվել է 4:0 հաշիվը:

Խմբի մյուս մրցավեճում Դոնեցկի «Շախտյորը» Խարկովում 2:1 հաշվով հաղթել է «Նապոլիին»: «Հանքափորների» կազմում մեկական գոլով աչքի են ընկել Թայսոնն (15) ու Ֆակունդո Ֆերերյան (58): Իտալացիները պատասխանել են միայն Արկադիուշ Միլիկի հստակորեն իրացրած 11-մետրանոց հարվածով (72):

Հետևեք մեզ նաև Telegram-ում