Զիդան. Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է

Զիդան. Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ ԱՊՕԵԼ-ի նկատմամբ տոնած տնային հաղթանակից (3:0) հետո գովեստի խոսքեր է ասել Կրիշտիանու Ռոնալդուի (2 գոլ) և Գարեթ Բեյլի մասին:

«Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա միշտ գտնվում է այնտեղ, որտեղ հարկավոր է, և միշտ գրավում է դարպասը: Եթե նրա բախտը մի փոքր շատ բերեր, այս խաղում 4 գոլ կհեղինակեր: Ռոնալդուն մեզ համար որոշիչ ֆուտբոլիստ է: Հույս ունեմ, որ նա նույն կերպ կշարունակի:

Բեյլը կարող է մի քանի դիրքերում գործել: Նա ցուցադրեց իր բազմակողմանիությունը: ԱՊՕԵԼ-ի դեմ մրցավեճում նա ու Կրիշտիանուն հանդիպումը սկսեցին հարձակման գծում, սակայն հետո Գարեթը տեղափոխվեց այլ դիրք:

Գոհ եմ իմ թիմի խաղից: Առաջին հերթին` երկրորդ կեսում ցուցադրած ֆուտբոլից»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում 4-4-2.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում