Մարադոնայի հետքերով. Ամբողջ «Յուվենտուսը»` ընդդեմ Մեսսիի (ծաղրանկար)

Մարադոնայի հետքերով. Ամբողջ «Յուվենտուսը»` ընդդեմ Մեսսիի (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի աշխատանքը նվիրված է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:

Չեմպիոնների լիգայի խնբային փուլի «Յուվենտուսի» հետ մրավեճում (3:0) արգենտինացին փայլուն ֆուտբոլ է ցուցադրել և երկու գեղեցիկ գոլ խփել։ Թուրինցիների՝ 30-ամյա ֆուտբոլիստին չեզոքացնելու փորձերը Մոմանին համեմատել է Մունդիալ-1982-ի հանրահայտ դրվագի հետ: Իսպանիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ Բելգիայի հավաքականի խաղացողները Դիեգո Մարադոնային վնասազերծելու համար նրա դեմ գրեթե ամբողջ թիմով են պաշտպանվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում