Նադալի մարզիչ. Ռաֆան չեմպիոն դարձավ առանց թոփ-մրցակիցների հանդիպելու

Նադալի մարզիչ. Ռաֆան չեմպիոն դարձավ առանց թոփ-մրցակիցների հանդիպելու

Աշխարհի առաջին թենիսիստ Ռաֆայել Նադալի մարզիչ Տոնի Նադալը մեկնաբանել է իսպանացու հաղթանակը ԱՄՆ-ի բաց առաջնությունում:

«Այդ հաղթանակում որևէ յուրահատուկ բան չեմ տեսնում: Այն ոչնչով չէր տարբերվում «Մեծ Սաղավարտի» մյուս մրցաշարերից: Միակ տարբերությունն այն է, որ Ռաֆան մրցեց Դոլգոպոլովի, Ռուբլյովի և այլ ուժեղ թենիսիստների հետ, ովքեր սակայն թոփ-մակարդակում չեն:

Չեմ ուզում վատ խոսքեր ասել մեր մրցակիցների մասին, բայց շատ ուժեղ թենիսիստները` Մարեյը, Ջոկովիչը, Վավրինկան, Նիշիկորին և Ռաոնիչը վնասվածքներ ունեին, իսկ Ֆեդերերը պարտվեց քառորդ եզրափակչում:

Ռաֆայելն ավելի ուժեղ էր բոլոր նրանց հետ, ում հանդիպեց մրցաշարում»,- իսպանացու խոսքերն է մեջբերել «Metro»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում