Հայաստանի գավաթ․ «Գանձասար-Կապանը» մեկնարկեց վստահ հաղթանակով

Հայաստանի գավաթ․ «Գանձասար-Կապանը» մեկնարկեց վստահ հաղթանակով

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի՝ «Գանձասար-Կապան» – «Ավան Ակադեմիա»  հանդիպումը։

Կապանցիները վստահ հաղթանակ տոնեցին՝ խփելով 3 անպատասխան գնդակ։ 62-րդ րոպեին գլխի հարվածով հաշիվը բացեց Սարգիս Շահինյանը։ 78-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց Ալեքս Ջունիորը, իսկ 86-րդ րոպեին երրորդ գոլը խփեց Գևորգ Նռանյանը:

Պատասխան հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 26-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում