Եվրոպա լիգա․ Անդրե Սիլվայի հեթ-տրիկն օգնեց «Միլանին» ջախջախիչ հաղթանակ տոնել (տեսանյութ)

Եվրոպա լիգա․ Անդրե Սիլվայի հեթ-տրիկն օգնեց «Միլանին» ջախջախիչ հաղթանակ տոնել (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի 2017-18թթ․ խաղարկությունում «Միլանը» մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով։

Վինչենցո Մոնտելայի թիմն առաջին տուրում հյուրընկալվեց «Աուստրիային» և առավելության հասավ 5։1 հաշվով։ Վիեննայի «Էրնստ Հապել» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Հական Չալղանողլուն։ Այնուհետև թուրք ֆուտբոլիստը երկու արդյունավետ փոխանցում կատարեց Անդրե Սիլվային։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Ալեքսանդր Բորկովիչը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 9 րոպե անց Անդրե Սիլվան հեթ-տրիկ ձևակերպեց, իսկ 63-րդ րոպեին հաշիվը ջախջախիչ դարձրեց Սուսոն։

D խմբի մյուս խաղում «Ռիեկան» սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց ԱԵԿ-ին։ Դաշտի տերերի միակ գոլը խփեց Էլեզը, իսկ հյուրերից աչքի ընկան Պետրոս Մանտալոսը և Լազարոս Խրիստոդուլոպուլոսը։

Եվրոպա լիգա, խմբային փուլ, առաջին տուր
D խումբ

«Աուստրիա» – «Միլան»՝ 1։5
Գոլերը՝ Բորկովիչ 47՛ – Չալղանողլու 7՛, Սիլվա 10՛, 20՛, 56՛, Սուսո 63՛

Եթե տեսանյութը հասանելի չէ նյութում, դիտեք այս հղմամբ։

«Ռիեկա» – ԱԵԿ՝ 1։2
Գոլերը՝ Էլիզ 29՛ – Մանտալոս 16՛, Խրիստոդուլոպուլոս 62՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում