Արթուր Սարկիսովը չի մասնակցի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին

Արթուր Սարկիսովը չի մասնակցի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը վնասվածք էր ստացել Ռուսաստանի ՖԱԼ-ի 13-րդ տուրի «Ենիսեյ»-«Լուչ Էներգիա» խաղում:

Բժշկական հետազոտության արդյունքում 30-ամյա խաղացողի մոտ ախտորոշվել է ծնկի դիմային խաչաձև կապանների և կողային մենիսկի պատռվածք,- գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Սարկիսովի վերականգման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ, սակայն արդեն պարզ է, որ Սարկիսովը չի կարողանա մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա երկու հանդիպումներին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի ընտրական փուլում Արթուր Պետրոսյանի թիմը հոկտեմբերի 5-ին կընդունի Լեհաստանին, իսկ հոկտեմբերի 8-ին իր վերջին խաղը կանկացնի` հյուրընկալվելով Ղազախստանին:

Լուսանկարը` ՀՖՖ-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում