Չեմպիոնների լիգա. Հայտնի է առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստը

Չեմպիոնների լիգա. Հայտնի է առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստը

ՈւԵՖԱ-ն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները:

Ֆուտբոլասերների կողմից ստացած 51 տոկոս ձայների շնոհրհիվ լավագույն խաղացող է ճանաչվել «Լիվերպուլի» եզրային հարձակվող Մոհամեդ Սալահը: «Սևիլյայի» հետ մրցավեճում (2:2) եգիպտացին դարձել է գոլի հեղինակ, երբ նրա հարվածից հետո անդրադարձ է եղել ու գնդակը հայտնվել է Սերխիո Ռիկոյի պաշտպանած դարպասում:

Երկրորդ տեղը գրավել է «Բարսելոնայի» առաջաար Լիոնել Մեսսին, ով դուբլ է ձևակերպել «Յուվենտուսի» հետ խաղում (3:0): Արգենտինացին ստացել է հարցման մասնակիցների 20 տոկոսը:

Լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին նույնպես դուբլ է ձևակերպել կիպրոսյան ԱՊՕԵԼ-ի հետ խաղում (3:0): Կրիշտիանուի օգտին քվեարկել է երկրպագուների 12 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում