Անկարգություններ և ցնցող աջակցություն. 20 հազար գերմանացի Լոնդոնում (լուսանկարներ, տեսանյութ)

Անկարգություններ և ցնցող աջակցություն. 20 հազար գերմանացի Լոնդոնում (լուսանկարներ, տեսանյութ)

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի՝ «Արսենալ» – «Քյոլն» հանդիպումը նշանակվածից մեկ ժամ ուշ է սկսվել: Պատճառ են դարձել գերամանական թիմի երկրպագուները, ովքեր խաղից առաջ սկսել են վիճաբանել անվտանգության աշխատակիցների հետ:

Վերջին անգամ «Քյոլնը» եվրագավաթներին մասնակցել է 1992-93թթ. մրցաշրջանում: Եվրագավաթային քաղցը լրացնելու համար Լոնդոն է ժամանել գերմանացի 20 հազար երկրպագու, և բոլորը ցանկացել են մտնել մարզադաշտ, նույնիսկ նրանք, ովքեր տոմս չեն ունեցել:

Ներկայացնում ենք լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ցույց են տալիս Լոնդոնի փողոցներում «այծերի» աջակիցների տպավորիչ երթն ու ոստիկանության հետ բախումները:

Հավելենք, որ «Քյոլնը» պարտվել է 1:3 հաշվով, սակայն «Էմիրեյթսում» գերմանացի երկրպագուները փառահեղ աջակցություն են ապահովել իրենց թիմի համար: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում