«Միլանը» եվրագավաթներում. հեթ-տրիկ` 11 տարի անց (տեսանյութ)
15/09/2017 18:23
Նմանատիպ
«Միլանի» հարձակվող Անդրե Սիլվան երեք գոլ է խփել Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Աուստրիայի» հետ արտագնա մրցավեճում (5:1):
«Opta»-ն հայտնում է, որ եվրագավաթներում դա «ռոսոներիի» խաղացողների առաջին հեթ-տրիկն է վերջին 11 տարում: Վերջին անգամ նման ցուցանիշի է հասել Կական. 2006 թվականին բրազիլացին երեք գնդակ է ուղարկել «Անդերլեխտի» դարպասը:
Հիշեցնենք, որ ամռանը 21-ամյա պորտուգալացու համար իտալական գրանդը 38 միլիոն եվրո է վճարել «Պորտուին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում