«Միլանի» ֆուտբոլիստի վնասվածքի ցավալի հետևանքը

«Միլանի» ֆուտբոլիստի վնասվածքի ցավալի հետևանքը

«Միլանի» աջ պաշտպան Անդրեա Կոնտին երկար ժամանակով դուրս է մնացել շարքից:

«Ռոսոներիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել: Նրա ապաքինման համար պահանջվելու է 6 ամիս: Առաջիկա ժամանակահատվածում Կոնտին վիրահատության է ենթարկվելու:

Պաշտպանը վնասվածք է ստացել ԱԱ-2018-ի ընտրական փուլի Իտալիա – Իսրայել խաղի (1:0) ժամանակ:

Հիշեցնենք, որ իտալացու տրանսֆերի համար ամռանը «Միլանը» 25 միլիոն եվրո է վճարել «Ատալանտային»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում