Կոլո Տուրեն ավարտել է կարիերան և հանրահայտ ակումբում մարզիչ դարձել

Կոլո Տուրեն ավարտել է կարիերան և հանրահայտ ակումբում մարզիչ դարձել

«Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» նախկին պաշտպան Կոլո Տուրեն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան: Իվուարցին անմիջապես մարզչի աշխատանքի է անցել և դարձել է «Սելթիկը» գլխավորող Բրենդան Ռոջերսի օգնականը:

«Ոչինչ չէր կարող ինձ ավելի երջանիկ դարձնել, քան այս մեծագույն ակումբ վերադառնալը: Սա նոր էջ է իմ կարիերայում: Պաշտոնապես հայտարարում եմ, որ այլևս ֆուտբոլիստ չեմ և կենտրոնանալու եմ մարզչական աշխատանքի վրա»,- իվուարցու խոսքն է մեջբերում շոտլանդական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Տուրեն «Սելթիկի» կազմում է հանդես եկել 2016-17թթ. մրցաշրջանում:

Կոտ Դ’Իվուարի հավաքականում 36-ամյա նախկին պաշտպանը մասնակցել է 121 հանդիպման, որոնցում 7 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում