«Ինտերի» հաղթական մեկնարկը շարունակվում է (տեսանյութ)

«Ինտերի» հաղթական մեկնարկը շարունակվում է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Ինտերը» հյուրընկալվեց «Կրոտոնեին»։ «Էզիո Շիդա» մարզադաշտում կայացած խաղում Լուչանո Սպալետիի սաներն առավելության հասան 2։0 հաշվով՝ տոնելով չորրորդ անընդմեջ հաղթանակը։

Հանդիպման հաշիվը 82-րդ րոպեին բացեց Միլան Շկրինյարը, իսկ երկրորդ գոլը 92-րդ րոպեին խփեց Իվան Պերիշիչը։

Այժմ «Ինտերը» 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Կրոտոնեն» 1 միավորով 18-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 4-րդ տուր

«Կրոտոնե» – «Ինտեր»՝ 0։2
Գոլերը՝ Շկրինյար 82՛, Պերիշիչ 90+2՛

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում