«Ատլետիկոյի» նոր մարզադաշտի բացումն ու ընդհանուր տեսքը (լուսանկարներ)

«Ատլետիկոյի» նոր մարզադաշտի բացումն ու ընդհանուր տեսքը (լուսանկարներ)

Մադրիդի «Ատլետիկոն» երեկ առաջին խաղն է անցկացրել նոր` «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում: 310 միլիոն եվրո արժողությամբ մարզադաշտը կառուցվել է 4 տարում:

«Վանդա Մետրոպոլիտանոն» կառուցվել է «Լա Պեինետա» մարզադաշտի փոխարեն, որը գործել է 1994-2004 թվականներին: Նոր մարզադաշտի հարակից տարածքում ժամանցային կառույցներ են լինելու։

«Ատլետիկոյի» նոր մարզադաշտը տեղավորում է 67 703 հանդիսական: Այն 13 հազարով ավելին է, քան «հնդիկների» նախկին ստադիոնը` «Վիսենտե Կալդերոնը»:

«Վանդա Մետրոպոլիտանոն» 2018-19թթ. մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ընդունելու գլխավոր ֆավորիտն է: Նոյեմբերին այդ մարզադաշտում Իսպանիան ընկերական խաղ կանցկացնի Բրազիլիայի հետ:

«Ատլետիկոյի» ոչ բոլոր երկրպագուներն են ուրախ նոր մարզադաշտի կապակցությամբ: Ոմանք կարծում են, որ վերանորոգման աշխատանքների դեպքում կարելի էր «Վիսենտե Կալդերոնը» ժամանակակից տեսքի բերել: Բացի այդ, «Վանդա Մետրոպոլիտանոն» ճանապարհային խնդիրներ ունի, շատերի համար դժվար է արագ հասնել մարզադաշտ: Այդ պատճառով «Ատլետիկոն» 44 միլիոն եվրո է հատկացրել, որ ճանապարհային խնդիրները լուծվեն և համապատասխանեն ժամանակակից պայմաններին:

Բացման խաղում Դիեգո Սիմեոնեի թիմը 1:0 հաշվով հաղթել է «Մալագային»: Միակ գոլը հեղինակել է Անտուան Գրիզմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում