ՄՅՈւ-ն ջախջախել է «Էվերթոնին». Մխիթարյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

ՄՅՈւ-ն ջախջախել է «Էվերթոնին». Մխիթարյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Էվերթոնին» ու 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնել:

4-րդ րոպեին հաշիվը բացել է Անտոնիո Վալենսիան, ով ընթացքից կատարած հարվածով դարձել է անչափ գեղեցիկ գոլի հեղինակ: Հաշիվը երկար ժամանակ չի փոփոխվել, սակայն վերջին 10 րոպեի ընթացքում այն խոշոր է դարձել: «Կարմիր սատանաների» երկրորդ գոլը հեղինակել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ում լավ փոխանցում է կատարել Ռոմելու Լուկակուն: Գոլից անմիջապես հետո 28-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է:

Հետագայում մեկական անգամ աչքի են ընկել Լուկակուն և Անտոնի Մարսիալը, ով աչքի է ընկել իր հիանալի անցման արդյունքում վաստակած 11-մետրանոցից:

Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյուի թիմն ունի 12 միավոր և հավասարվել է առաջատար «Մանչեսթեր Սիթիին»: Մերսիսայդցիները 4 միավորով 18-րդ տեղում են:

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն»` 4:0
Գոլերը՝ Վալենսիա (4), Մխիթարյան (83), Լուկակու (89), Մարսիալ (90+2, 11մ)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում