Հենրիխ Մխիթարյանը 5 տուրում գերազանցել է նախորդ մրցաշրջանի ցուցանիշը

Հենրիխ Մխիթարյանը 5 տուրում գերազանցել է նախորդ մրցաշրջանի ցուցանիշը

Արդեն տեղեկացրել ենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի հինգերորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4։0 հաշվով հաղթել է «Էվերթոնին», իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ։

Առաջնության մեկնարկային 5 տուրից հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագի ակտիվում «գոլ + գոլային փոխանցում» համակարգով արդեն 6 միավոր կա (1 գոլ, 5 գոլային փոխանցում)։

Այսպիսով, Մխիթարյանը 5 խաղում գերազանցել է նախորդ առաջնության ցուցանիշը։ Պրեմիեր լիգայի 2016-17թթ․ խաղարկությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր 24 հանդիպման, խփել էր 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում